Ինչպես հաղորդում է The Guardian պարբերականը, «Չելսին» Թուրքիայի հավաքականի հարձակվող Բուրակ Իլմազի տրանսֆերը ձեռք բերելու համար առաջարկ է արել «Գալաթասարայ» ակումբին:
Իլմազը «Գալաթասարայ» է տեղափոխվել անցած ամառ: Մինչ այդ հանդես է եկել «Բեշիկթաշ», «Ֆեներբահչե» և «Տրապզոնսպոր» ակումբներում: Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Իլմազը 8 գոլի հեղինակ է դարձել, այդ թվում նոյեմբերին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթական խաղում:
Թուրքական ակումբը իր 27-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 20 մլն ֆունտ: «Ազնվականներն» առայժմ պատրաստ չեն այդքան գումար ծախսել մի ֆուտբոլիստի համար, ով Թուրքիայից դուրս հանդես չի եկել:
Ակնհայտ է, որ այս ամռանը «Չելսին» կուժեղացնի հարձակման գիծը: