«Չելսին» ավարտել է «Վասկո դա Գամայի» կիսապաշտպան Անդրեյ Սանտոսի և «Մոլդեի» հարձակվող Դավիդ Դատրո Ֆոֆանի տրանսֆերները:
Ֆոֆանան պայմանագիր է ստորագրել մինչև 2029 թվականը՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ, ասվում է «Չելսիի» հայտարարության մեջ։
BBC-ն 20 ամյա Ֆոֆանային գնահատում է 8-10 միլիոն ֆունտ, մինչդեռ 18 ամյա Սանտոսը «կապույտներին» արժեցել է 18 միլիոն ֆունտ:
Դավիդ Դատրոն «Մոլդեի» կազմում անցկացրած 65 խաղում դարձել է 24 գոլի հեղինակ, այդ թվում՝ 15-ը՝ ընթացիկ մրցաշրջանում։
Անդրեյը «Վասկո դա Գամայի» առաջին թիմի կազմում կարողացել է անցկացնել 38 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։