«Չելսին» և «Գալաթասարայը» 8 մլն եվրո են առաջարկել Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Բրումայի համար:
Ներկա դրությամբ 18-ամյա գվինեական ծագում ունեցող պորտուգալացին մասնակցում է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այդ ընթացքում հետաքրքրված ակումբները փորձում են պայմանավորվել «Սպորտինգի» հետ:
-Մենք առաջարկներ ենք ստացել «Չելսիի» և «Գալաթասարայի» կողմից` 8 մլն եվրոյի չափով, և ապագայում այդ գումարը կարող է հասնել 12 մլն եվրոյի:
Այժմ, հաշվի առնելով ֆուտբոլիստի հանդեպ մեծ հետաքրքրությունը, կարելի է ավելի մեծ քանակությամբ առաջարկներ ակնկալել: Ես գիտեմ, որ որոշ ակումբներ սպասում են ճիշտ պահին: Ներկա դրությամբ Բրումայի մտքերը «Սպորտինգի» մասին չեն,- Antena 1-ի հետ հարցազրույցում հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Սատիո Բալդեն:
Հավելենք, որ Բրուման իր հայրենիքում ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն է համարվում: Նրան անգամ անվանում են «նոր Կրիշտիանու Ռոնալդու»: