Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։
Ավելի քան կես տարի խոսվում էր Կոնտեի հավանական հեռացման և «Նապոլիի» նախկին մարզչի նշանակման մասին։ Նախօրեին «Չելսին» վերջապես կատարեց վճռորոշ քայլը՝ հեռացնելով Կոնտեին և 3 տարվա պայմանագիր առաջարկելով Սարիին։ Այսօր Մաուրիսիոյի նշանակումը պաշտոնապես հաստատվեց։
-Ես շատ ուրախ եմ «Չելսիում» և ընդհանրապես Պրեմիեր Լիգայում հայտնելու համար։ Սա բավական հետաքրքիր փուլ է իմ կարիերայում։ Անհամբերությամբ սպասում եմ աշխատանքի մեկնարկին։ Հուսով եմ կկարողանանք երկրպագուներին գեղեցիկ ֆուտբոլ նվիրել և պայքարել տիտղոսների համար,- ասել է Սարին։