Չիլիական «Օ’Հիգգինսի» 17-ամյա վինգեր Կրիստիան Կուևասը հայտնել է, որ «Չելսին» պայմանավորվել է իր տրանսֆերի շուրջ:
Դեռ ամսվա սկզբին մամուլում սկսեցին լուրեր պտտվել այն մասին, որ «ազնվականները» հետաքրքրված են տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով: Այժմ արդեն հայտնի է դառնում, որ երկու ակումբներն էլ համաձայնության են եկել, իսկ Կուևասը պատրաստվում է տեղափոխվել Անգլիա:
-Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ամեն ինչ համաձայնեցվեց այս շաբաթվա ընթացքում: «Չելսին» հետևում էր իմ խաղին ավելի քան մեկ տարի, և վերջապես մենք համաձայնության եկանք:
Ես արդեն անգլերեն եմ սովորում, որն ինձ թույլ կտա ավելի արագ հարմարվել: Սա մեծ հնարավորություն է: Մյուս բոլոր առանձնահատկությունների մասին ես կկարողանամ խոսել, միայն երբ կհայտնվեմ այնտեղ: Սակայն ես հանգիստ եմ և շատ երջանիկ,- հայտնել է ֆուտբոլիստը Radio Cooperativa-ին տված հարցազրույցի ժամանակ:
Սպասվում է, որ գործարքը պաշտոնապես կհաստատվի միայն հուլիսին: