«Չելսին» հաստատել է հարձակվող Դավիդ Ֆոֆանայի գործուղղումը գերմանական «Ունիոնի» շարքեր՝ 2023/24 մրցաշրջանի համար:
Ֆոֆանան «Չելսիին» միացավ հունվարին «Մոլդեից» 10,6 միլիոն ֆունտի դիմաց: Այդ ժամանակից ի վեր Դավիդը ընդամենը չորս հանդիպում է անցկացրել «կապույտների» կազմում:
Այժմ 20 ամյա կոտդիվուարցին խաղային պրակտիկա ձեռք կբերի «Ունիոնում», որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայում:
Նշենք, որ խոսքը պարզ վարձակալության մասին է՝ առանց որևէ պարտավորությունների: «Չելսին» դեռ մեծ հույսեր է կապում Ֆոֆանայի հետ, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։