
«Չելսին» դիմել է «Ֆուլհեմին»՝ Քրեյվն Քոթեջ մարզադաշտից օգտվելու հնարավորության համար, քանի դեռ Սթեմֆորդ Բրիջը վերանորոգվում է:
Անցյալ տարի «Չելսին» գնելիս ամերիկացի գործարար Թոդ Բելին պարտավորվել է ներդրումներ կատարել լոնդոնյան ակումբի ենթակառուցվածքներում, ներառյալ Սթեմֆորդ Բրիջում:
Daily Mail-ը հաստատում է ավելի վաղ հրապարակված տեղեկությունն այն մասին, որ «կապույտները» հակված են Սթեմֆորդ Բրիջի ամբողջական քանդմանը և դրա փոխարեն նոր՝ 60 հազար նստատեղանոց մարզադաշտի կառուցմանը։
Նրբությունն այն է, որ այդ գործընթացը «Չելսիին» կարժենա 2 միլիարդ ֆունտ ստեռլինգ և կտևի առնվազն չորս տարի, որի ընթացքում «կապույտներին» ժամանակավոր տուն պետք կգա:
Ինչպես «Տոտտենհեմն» իր ժամանակներում, այնպես էլ «Չելսին» մտածում է Ուեմբլին իրենց ժամանակավոր տունը դարձնելու մասին, բայց դա միակ հասանելի տարբերակը չէ:
«Ազնվականները» նաև ուշադրություն են դարձնում Թվիկենհեմ մարզադաշտին և վերոհիշյալ Քրեյվն Քոթեջին: Ավելին, Բելին արդեն դիմել է իր հայրենակից և «Ֆուլհեմի» սեփականատեր Շահիդ Խանին։
Վերջապես, «Չելսին» մտքում ունի կոմբինացիոն տարբերակ՝ ենթադրելով, որ «կապույտները» Պրեմիեր լիգայի իրենց հանդիպումների առյուծի բաժինը կանցկացնեն Քրեյվեն Քոթիջում, իսկ Անգլիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի մեծ խաղերը կանցկացվեն Ուեմբլիում կամ Թվիկենհեմում: