«Չելսին» նախորդ շաբաթ իր կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին հայտնեց, որ վեջինիս նոր պայմանագիր չի առաջարկվի:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, անգլիացի վետերանն այժմ պետք է ընտրի եղած տարբերակներից մեկը՝ միանա իր քեռի Հարի Ռեդնապի թիմին (ՔՊՌ), կամ ընդունի «Նյու-Յորք Սիթիում» հանդես գալու առաջարկը:
Daily Mirror պարբերականը հայտնում է, որ շաբաթ օրը 35-ամյա Լեմպարդին «Ատլետիկոյի» հարձակվող Դավիդ Վիլյայի հետ նկատել են «Մանչեսթեր Սիթիի» մարզաբազայում: Երկու ֆուտբոլիստներն էլ կարող են դառնալ «քաղաքայինների» դուստր ակումբի առաջին նորեկները:
Ավելացնենք, որ Լեմպարդը՝ խփած 211 գոլով համարվում է «Չելսիի» պատմության լավագույն ռմբարկուն: