Այն բանից հետո, երբ «Նապոլին» հրաժարվեց Էդինսոն Կավանիին փոխանակել Ֆերնանդո Տորրեսի հետ, «Չելսին» իտալական ակումբին 49.3 մլն ֆունտ առաջարկեց:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «ազնվականներն» իրենց նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսին Կավանիի համար առաջարկել էին Ֆերնանդո Տորրեսին և 25.5 մլն ֆունտ, սակայն վերջինս մերժել էր առաջարկը:
Այժմ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իտալական ակումբին բացառիկ գումարային առաջարկ է անում՝ 49.3 մլն ֆունտ: «Նապոլին» որոշում կայացնելու համար որոշ ժամանակ է վերցրել, քանի որ այդ գումարը շատ մոտ է պայմանագրով Կավանիի հրաժարագնին՝ 53.6 մլն ֆունտ:
Հաղորդվում է, որ Մոուրինյոն անձամբ է զանգահարել Կավանիին: Հայտնի է, որ 26-ամյա ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»: