Այս մրցաշրջանի ավարտին «Չելսին» կարող է իր պաշտոնական հովանավոր Samsung-ը փոխարինել Turkish Airlines-ով: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Turkish Airlines-ը Եվրոպայի չորրորդ խոշորագույն ավիաընկերությունն է և վաղուց է համագործակցում «Բարսելոնայի», «Մանչեսթեր Յունայթեդի», Թուրքիայի հավաքականի, ինչպես նաև Լիոնել Մեսսիի և Կոբի Բրայանթի հետ:
Samsung-ը «Չելսիի» պաշտոնական հովանավորն է 2005թ-ից, երբ Պիտեր Կենոնը, ով այդ ժամանակ ակումբի սպօրտային տնօրենն էր, արտաբերեց հայտնի ֆրազը, որ ակումբը «աշխարհը կներկի կապույտ գույնով»:
2012/13 մրցաշրջանի ավարտին, երբ «Չելսին» հաղթեց Չեմպիոնների Լիգան, Samsung-ն օգտվեց պայմանագիրն ավտոմատ երկարաձգելու իր հնարավորությունից, սակայն այժմ լոնդոնյան ակումբն ավելի շահավետ տարբերակ է փնտրում, քան տարեկան 18 մլն ֆունտը, որը վճարում է էլեկտրոնիկայի հարավկորեական գիգանտը: