Իտալական Ա Սերիայի ակումբները` «Ռոման» և «Ինտերը», ցանկանում են վարձակալել «Չելսիի» 19-ամյա պաշտպան Ուոլլասին:
Հիշեցնենք, որ «ազնվականները» դեռևս անցած տարի են ձեռք բերել բրազիլիացի տաղանդին «Ֆլյումինենսեից» 4.5 մլն ֆուտնով: Անցած մրցաշրջանի կեսը Ուոլլասը վարձավճարով անցկացրել է հարազատ ակումբում:
Ներկա դրությամբ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է աջ դիրքում օգտագործել Սեզար Ասպիլիկուետային և Բրանիսլավ Իվանովիչին, այդ պատճառով Ուոլլասը, ամենայն հավանականությամբ, պետք է սպասի իր հնարավորությանը վարձավճարով խաղալու ժամանակ:
-Նրա մասին շատ են խոսում, իսկ հիմա հայտնվել է նաև «Ինտերի» տարբերակը: «Ռոմայի» սպորտային տնօրեն Վալտեր Սաբատինիի հետաքրքրությունը գաղտնիք չէ, բայց կոնկրետ առաջարկներ որևէ կողմից դեռևս չեն հայտնվել,- գործակալ Ֆրեդերիկո Մորաեշի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: