«Նյուքասլի» հարձակվող Դեմբա Բայի համար մղվող պայքարին անակնկալ միացել է Լոնդոնի «Չելսին»:
Ինչպես հայտնի է դառնում «կապույտները» գործնականում ավարտին են հասցրել Դանիել Սթարիջի տրանսֆերը: «Չելսին» չի կարողանա այս հունվարին ձեռք բերել «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյին:
Այս պարագայում «ազնվականների» միակ հարձակվողը մնում է Ֆերնանդո Տորրեսը: Ինչի համար Ռաֆայել Բենիտեսի ուշադրության կենտրոնում է հայտնվել սենեգալցի հարձակվողը:
Քանի որ Բայի տրանսֆերային արժեքը ըստ պայմանագրի կազմում է 7 մլն ֆունտ, ապա «Չելսին» պայքարում կփորձի առավելության հասնել շնորհիվ ֆուտբոլիստին առաջարկվող բարձր աշխատավարձին:
Հիշեցնենք, որ Բան Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 13 գոլի հեղինակ: The Telegraph