Կրկին պարտվելով Մադրիդի «Ռեալին» 0։2 հաշվով՝ «Չելսին» 1/4 եզրափակիչ փուլում ավարտեց իր ելույթները Չեմպիոնների լիգայում։
Որակազրկված Բեն Չիլուելին պաշտպանությունում փոխարինեց Մարկ Կուկյուրելան, իսկ Կալիդու Կուլիբալիի փոխարեն հայտնվեց Տրևո Չալոբան։ Առաջին հանդիպման ժամանակ մեկնարկային կազմում հայտնված Ժոաո Ֆելիքսի և Ռահիմ Ստերլինգի փոխարեն այս անգամ հանդիպման մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս եկան Կոնոր Գալագերը և Կայ Հավերցը։