«Չելսին» համաձայնեցրեց պայմանագրի կետերը «Լեսթերի» պաշտպան Վեսլի Ֆոֆանայի հետ։
Առայժմ «Լեսթերը» մերժել է «Չելսիի» երկու առաջարկը Ֆոֆանին գնելու վերաբերյալ և, ըստ լուրերի, պատրաստ է Վեսլիին թողնել միայն, որպես աշխարհի ամենաթանկ պաշտպան:
Սակայն «ազնվականները» չեն պատրաստվում նահանջել։ «Աղվեսների» համար երրորդ առաջարկը պատրաստելիս լոնդոնյան ակումբն արդեն ստացել է Ֆոֆանայի համաձայնությունը, առաջարկելով շաբաթական մոտ 200 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Սթեմֆորդ Բրիջում» աճում է այն զգացողությունը, որ 21-ամյա ֆրանսիացու տրանսֆերը ի վերջո կհամաձայնեցվի։ Սակայն դրա համար «Չելսին» ստիպված կլինի ծախսել ավելի քան 80 միլիոն ֆունտ ստերլինգ։