«Չելսին» համաձայնության է եկել «Վիտեսի» կիսապաշտպան Մարկո Վան Գինկելին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:
Մոտակա օրերին Վան Գինկելը կժամանի «Սթեմֆորդ Բրիջ» բուժզննում անցնելու և անձնական պայմանագիր կնքելու համար: Գումարը, որի դիմաց Մարկոն կտեղափոխվի «Չելսի», չի հրապարակվում:
Հավելենք, որ անցած մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանն ութ գոլ է խփել և օգնել է իր թիմին 4-րդ տեղը զբաղեցնել ներքին առաջնությունում: Ինչպես նաև, Վան Գինկելը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ հոլանդացի ֆուտբոլիստ: