Ինչպես հաղորդում է Sky Italia-ն, «Չելսին» «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը:
Ուրուգվայի հավաքականի 26-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը», սակայն «ազնվականներին» հաջողվեց հաղթել այդ պայքարում:
«Չելսիին» դեռ չի հաջողվում համաձայնության գալ Կավանիի տրանսֆերային արժեքի հարցում: «Նապոլին» շարունակում է իր առաջատարի համար 54 մլն ֆունտ պահանջել, իսկ «Չելսին» մտադիր է իջեցնել այդ գումարը: