«Չելսին» հայտարարել է «Սանթոսի» հարձակվող Դևիդ Վաշինգտոնի հետ պայմանագիր կնքելու մասին:
Բուժզննում անցնելուց հետո Վաշինգտոնը յոթ տարվա պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։
Sky Sports-ը 18 ամյա բրազիլացու տրանսֆերը գնահատում է 20 մլն եվրո (17,1 մլն ֆունտ):
Այժմ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պետք է որոշի՝ կպահի Վաշինգտոնին հիմնական թիմում, թե՞ վարձավճարով կուղարկի նրան որևէ ակումբ, ինչպես Դևիդի «Սանթոսի» նախկին թիմակից Անժելո Գաբրիելին, ով վարձավճարով հանդես էր գալիս «Ստրասբուրգում»:
Վաշինգտոնը «Սանթոսի» համակարգում է 2016 թվականից, միայն ապրիլին է իր նորամուտը նշել առաջին թիմում: Դրանից հետո Դևիդը 22 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։