«Չելսին» հայտարարել է «Ինդեպենդիենտե դել Վալեի» կիսապաշտպան Քենդրի Պաեզին ձեռք բերելու մասին:
Սեփականատիրոջ փոփոխությունից հետո «Չելսին» չի խնայում իր բյուջեն երիտասարդ տաղանդներ ձեռք բերելու վրա, և Պաեզի տեղափոխությունը դրա հերթական ապացույցն է:
Պաեզը, ով անցյալ ամիս դարձավ 16 տարեկան, «Չելսիին» արժեցել է 20 միլիոն եվրո (17,3 միլիոն ֆունտ), ըստ Sky Sports-ի, ընդ որում Քենդրին չի միանա «կապույտներին» մինչև 2025 թվականի ամռանը, երբ կլրանա նրա 18 ամյակը:
Պաեզը, լինելով հարձակվողական ոճի կիսապաշտպան կամ եզրային հարձակվող, ամենաերիտասարդ դեբյուտանտն է և ամենաերիտասարդ ռմբարկուն Էկվադորի բարձրագույն խմբի առաջնությունում: