Հոլանդիայի երիտասարդական հավաքականի և «Վիտեսի» կիսապաշտպան Մարկո վան Գինկելի գործակալը հաստատել է, որ իր հաճախորդի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»:
Դեռևս մայիսին տեղեկություններ էին հայտնվել, որ «կապույտները» հետաքրքրվում են հոլանդական ֆուտբոլի երիտասարդ տաղանդներից մեկով: Սակայն 20-ամյա վան Գինկելը հայտնվել է նաև «Այաքսի» և եվրոպական այլ ակումբների ուշադրության կենտրոնում ևս:
-«Չելսին» հետաքրքրված է, մենք դա չենք ժխտում: Բայց այլ ակումբներ ևս կան: «Այաքսը» պատրաստ է պաշտոնական առաջարկ անել «Վիտեսին», բայց նրանք չեն ցանկանում բանակցել նրանց հետ:
Իրավիճակն այսպիսին է, մենք պետք է սպասենք Եվրոպայի երիտասարդական առաջնության ավարտին և այդ ժամանակ որոշենք, թե ինչն ամենալավը կլինի,- De Telegraaf-ին տված հարցազրույցում հայտնել է գործակալ Կարլ Յանսենը:
Հավելենք, որ Մարկոն դեռ 2 տարվա պայմանագիր ունի «Վիտեսի» հետ: Այս մրցաշրջանում Վան Գինկելն անցկացրել է 33 խաղ, խփել 8 գոլ` ստանալով տարվա երիտասարդ խաղացողի կոչումը: