«Չելսին» պատրաստվում է վերսկսել բանակցությունները «Բայերի» հետ հարձակվող Անդրե Շյուրլեի տրանսֆերի շուրջ: Այս մասին հայտնում է Kicker-ը:
Աղբյուրի փոխանցմամբ լոնդոնյան ակումբը նորից կառաջարկի շուրջ 20 մլն եվրո Շյուրլեի համար:
Հիշեցնենք, որ անցած ամռանը «Բայերը» հրաժարվեց վաճառել 22-ամյա հարձակվողին: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը»:
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Շյուրլեն մասնակցել է 26 հանդիպման և խփել 6 գնդակ: