Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին գնելու համար «Մանչեսթեր Յունայթեդի» արած առաջարկը ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն է առաջացրել Պրեմիեր Լիգայի մի քանի գրանդ ակումբների շրջանում:
Երկուշաբթի «կարմիր սատանաները» 25 մլն ֆունտ առաջարկեցին Ֆաբրեգասի համար: Պաշտոնական պատասխան դեռևս չի ստացվել, բայց «Բարսելոնայի» ներկայացուցիչը լրագրողների հետ հարցազրույցում հայտնեց, որ Սեսկը հասանելի չէ տրանսֆերների համար: Սակայն «Յունայթեդը» սրանով չի ավարտի «Արսենալի» նախկին ավագին ձեռք բերելու փորձը:
Ավելին, հիմա Ֆաբրեգասի համար պայքարին պատրաստ են միանալ «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»: Աղբյուրի համաձայն, Իսպանիայում երկու բարդ մրցաշրջաններից հետո Սեսկը պատրաստ է վերադառնալ Պրեմիեր Լիգա: