Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Չելսին» Նեմանյա Մատիչին գնելու համար «Բենֆիկային» 20 մլն ֆունտ է առաջարկել:
Մատիչին վերադարձնելու մասին խոսակցությունները սկսեցին այս շաբաթ, երբ The Telegraph պարբերականը հայտնեց, որ լոնդոնյան ակումբը առաջարկ է պատրաստում սերբ կիսապաշտպանի համար:
Այժմ արդեն հայտնի է, որ «Չելսին» առաջարկ է արել և սպասում է պորտուգալական կողմի պատասխանին: «Բենֆիկայի» հետ պայմանագրով Մատիչի հրաժարագինը կազմում է 37 մլն ֆունտ, սակայն «կապույտները» հուսով են՝ կկարողանան իրենց նախկին ֆուտբոլիստին ստանալ 20 մլն ֆունտով:
Հիշեցնենք, որ Մատիչը 2009-2011թթ-ին հանդես է եկել «Չելսիում»: «Բենֆիկայում» անցկացրած երեք տարիների ընթացքում Նեմանյան մեծ առաջընթաց է գրանցել՝ դառնալով Պորտուգալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը: