3:1 հաշվով հաղթելով «Լեսթեր Սիթիին», «Չելսին» ապահովեց երրորդ անընդմեջ հաղթանակը բոլոր մրցաշարերում և հոկտեմբերից ի վեր առաջին անգամ մեկ խաղում երեք գոլ խփեց:
Մեկնարկային կազմում «աղվեսները» ունեին երկու փոփոխություն՝ Հարվի Բարնսի ու Տետեի փոխարեն դաշտում էին հայտնվել Դանիել Ամարտին ու Պատսոն Դական։
Ինչ վերաբերում է Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակին, ապա «ազնվականների» կազմում իրենց տեղը զիջեցին Ռիս Ջեյմսը և Ռահիմ Ստերլինգը՝ համապատասխանաբար Ռուբեն Լոֆտուս-Չիկին և Միխայիլ Մուդրիկին։