«Չելսին» պայմանավորվել է մեկ օրով հետաձգել «Սանդերլենդի» հետ տնային խաղը: Այս խաղն արդեն կկայանա ոչ թե շաբաթ օրը, այլ կիրակի ապրիլի 7-ին:
Հիշեցնենք, որ մարտի 30-ից սկսած «ազնվականները» ստիպված են լինելու 16 օրում 6 հանդիպում անցկացնել: Ենթադրվում էր, որ «Ռուբինի» հետ տնային խաղի և «Սանդերլենդի» հետ հանդիպումների միջև Ռաֆայել Բենիտեսի սաներն ընդամենը երկու օրվա ընդմիջում կունենան: Սակայն «Չելսին» այժմ լրացուցիչ օրեր է ստանում:
Պետք է նշել, որ այս օրերն օդից չեն վերցրած: Այսպիսով, «ազնվականները» մեկ օր քիչ կունենան, որպեսզի պատրաստվեն Եվրոպա Լիգայի շրջանակներում կայանալիք «Ռուբինի» հետ արտագնա հանդիպմանը:
Ավելացնենք, որ «Չելսին» այս խելագար 16-օրյա շրջանն սկսում է մարտի 30-ից, երբ թիմը կհոյւրընկալվի «Սաութհեմպտոնին»: