«Չելսին» մտադիր է առաջիկա ամիսներին ձեռք բերել «Ինտերի» եզրային պաշտպան Դենզել Դումֆրիսին:
Անցյալ տարի Դումֆրիսը կապվում էր Պրեմիեր լիգա տեղափոխվելու հետ: «ՊՍՎ»-ն այն ժամանակ մերժեց «Էվերթոնի» 21 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկը, և Դենզելը ի վերջո տեղափոխվեց «Ինտեր»:
Դումֆրիսն այս անգամ կապվում է «Չելսիի» հետ, որը պատրաստ է 50 միլիոն եվրո (44,7 միլիոն ֆունտ ստերլինգ) ծախսել 26-ամյա հոլանդացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար, հայտնում է Corriere dello Sport-ը:
Այնուամենայնիվ, իտալական հրատարակությունն ընդգծում է, որ «Ինտերը» չի ցանկանում մրցաշրջանի կեսից կորցնել Դումֆրիսին և պատրաստ է քննարկել տրանսֆերը միայն հաջորդ ամռանը։
Հավելենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում Դենզելը յոթ խաղում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։