«Չելսին» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել իր կենտրոնական պաշտպան Գարի Կեհիլին:
Ժոզե Մոուրինյոյի գալուց հետո խնդիր առաջացավ որոշել, թե պաշտպանության կենտրոնում ով ավելի լավ կհամագործակցի թիմի ավագ Ջոն Թերրիի հետ՝ Գարի Կեհիլը, թե Դավիդ Լուիզը:
Մրցաշրջանի առաջին կեսից հետո կարելի է վստահաբար ասել, որ 28-ամյա Կեհիլն ավելի շատ վստահություն ունի Մոուրինյոյի մոտ: Այժմ, ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Մոուրինյոն ցանկանում է Կեհիլին լոնդոնյան ակումբում պահել մինչև 2017թ-ը:
Հիշեցնենք, որ Կեհիլը «Չելսի» է տեղափոխվել 2012թ-ի հունվարին՝ «Բոլթոնից»: «Ազնվականների» հետ Կեհիլը հաղթել է Չեմպիոնների Լիգայում և Եվրոպա Լիգայում: