«Չելսին» շարունակում է հիասթափեցնել երկրպագուներին նոր մրցաշրջանի մեկնարկaյին հատվածում՝ այս անգամ սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվելով «Աստոն Վիլլային»։
Մոյսես Կայսեդոն ծնկի աննշան կապտուկից հետո վերադարձավ «կապույտների» մեկնարկային կազմ՝ փոխարինելով Լեսլի Ուգոչուկվուին: Մարկ Կուկարելիան և Արմանդո Բրոյան նույնպես ապաքինվել են և տեղավորվել էին պահեստայինների նստարանին։
Ինչ վերաբերում է «առյուծներին», ապա մեկնարկային կազմ վերադարձան Պաու Տորեսը, Մեթթի Քեշը, Դուգլաս Լուիսը, Մուսա Դիաբին և Օլի Վաթկինսը: