«Չելսին» հայտարարել է «Նյու Ինգլենդ Ռևոլուշենի» և Սերբիայի հավաքականի դարպասապահ Ջորջե Պետրովիչի հետ պայմանագիր կնքելու մասին։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է մոտ 14 միլիոն ֆունտ ստերլինգ:
Սթեմֆորդ Բրիջում, Պետրովիչը ստացավ 7 տարվա պայմանագիր՝ ակումբի ցանկությամբ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ:
23 ամյա Պետրովիչը մրցակցություն կապահովի «կապույտների» հիմնական դարպասապահ՝ Ռոբերտ Սանչեսի համար, քանի որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում լոնդոնյան ակումբը լքեցին Կեպա Արիզաբալագան, Էդուար Մենդին և Գաբրիել Սլոնինան:
Պետրովիչը, ով երկու հանդիպում ունի Սերբիայի հավաքականի կազմում, իր կարիերան սկսել է հայրենիքում՝ «Չուկարիցկի» ակումբում, որտեղից 2022 թվականի ապրիլին մեկնել է «Նյու Ինգլենդ Ռևոլուշեն»։
Պետրովիչը արագ հաստատվեց Ամերիկայում և 2022 թվականի մրցաշրջանի վերջում ճանաչվեց MLS-ի տարվա լավագույն դարպասապահ՝ 21 հանդիպում ունենալով։ Ջորջն այս մրցաշրջանում անցկացրել է ևս 22 հանդիպում «Նյու Ինգլենդ Ռևոլուշենի» համար և այժմ կպաշտպանի «Չելսիի» գույները:
«Ես շատ ուրախ եմ «Չելսիում» հայտնվելու համար և իսկապես ոգևորված եմ կարիերաս այս ակումբում շարունակելու հնարավորությամբ: Սա մեծ քայլ է ինձ համար և իմ երազանքն է եղել տեղափոխվել աշխարհի ամենամեծ ակումբներից մեկը: Այսօր ես հասա այդ նպատակին»:
«Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում Պրեմիեր լիգայում իմ նորամուտին, և հուսով եմ, որ շատ բաներ կսովորեմ այստեղ՝ «Չելսիում» – ասել է Պետրովիչը: