Ինչպես արդեն հայտնի է, «Նապոլիի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին հայտնվել է «Չելսիի» տրանսֆերային նպատակների մեջ:
Լոնդոնյան ակումբն առաջին անգամ պաշտոնական հարցում է արել՝ հայտնելով իտալացիներին այն մասին, որ ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին:
Նշենք, որ «Նապոլին» պատրաստ է բաժանվել խաղացողից միայն պայմանագրում նշված գումարի դիմաց՝ 63 մլն եվրո:
Ավելի վաղ Կավանիի ծառայություններով հետաքրքրվում էր «ՊՍԺ»-ն, «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Սիթին»:
Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցին իտալական առաջնությունում անցկացրել է 34 հանդիպում և խփել 29 գնդակ: