«Չելսին» պատրաստ է «Լիվերպուլի» հետ մրցել «Վուլվերհեմպտոնի» կիսապաշտպան Մատեուս Նունեսի համար։
«Լիվերպուլը» հետաքրքրված էր Նունեսին ձեռք բերելով անցյալ ամառ, բայց հետո հնարավոր չեղավ համաձայնության գալ գործարքի շուրջ, և Մատեուսը «Սպորտինգից» տեղափոխվեց «Վուլվերհեմպտոն», որը նրա համար 44 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարեց:
Ո՛չ «գայլերը», ո՛չ ինքը՝ Նունեսը չեն փայլոում այս մրցաշրջանում, սակայն «Լիվերպուլը» շարունակում է վստահ լինել Մատեուսի որակների վրա՝ նրան տեսնելով որպես գալիք ամառվա հիմնական տրանսֆերային նպատակ:
Ըստ The Telegraph-ի՝ Նունեսի հարձակվողական կիսապաշտպանի տաղանդը երկրպագուներ ունի նաև «Սթեմֆորդ Բրիջում», ուստի «Չելսին» պատրաստվում է մարտահրավեր նետել պորտուգալացի 24 ամյա ֆուտբոլիստին:
Սպասվում է, որ Նունեսին ձեռք բերելու համար մրցաշրջանի վերջում կպահանջվի առնվազն 55 մլն ֆունտ: