«Չելսին» «Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչի համար առաջարկվող գումարը հասցրել է 8 մլն ֆունտի:
Բոգովիչը համարվում է «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի առաջնային նպատակներից, ով «Սթեմֆորդ Բրիջում» կկատարի առաջին համար Տիբո Կուրտուային փոխարինողի դերը: Պետր Չեխին «Արսենալ» ուղարկելուց հետո ակումբը պետք է արագ լուծի այդ խնդիրը, քանի որ Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանի մեկնարկին մնացել է մոտ մեկ ամիս:
«Ազնվականները» 28-ամյա բոսնիացու համար արդեն մեկ առաջարկ արել են, սակայն «Ստոկը» մերժեց 6 մլն ֆունտի առաջարկը: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, կողմերը շարունակում են բանակցությունները:
8 մլն ֆունտի չափով «Չելսիի» նոր առաջարկը կլինի առաջիկա ժամերի ընթացքում, և հավանական է, որ այն բավարար կլինի, որպեսզի «Ստոկը» բաց թողնի իր դարպասապահին:
Բոգովիչն իր ներկայիս ակումբին պարզ հասկացրել է, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը, որի լրանալուն մնացել է 12 ամիս: Ակումբում ունենալով երիտասարդ և հեռանկարային Ջեկ Բուտլանդին՝ «Ստոկը» Ասմիրի ճանապարհին կանգնելու ոչ մի պատճառ չի տեսնում: