«Չելսին» պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի համար երկրորդ և որոշից առաջարկությունն անել:
Այս շաբաթ «կապույտներն» առաջին պաշտոնական առաջարկն արեցին՝ 25 մլն ֆունտի, որը սակայն մերժվեց: «Կարմիր սատանաներին» չէր գոհացրել առաջարկվող գումարը, չնայած որ Ռունին ցանկանում է հեռանալ «Օլդ Թրաֆորդից»:
Մերժումը «Չելսիին» տիպել է ավելի վճռական գործել: Ինչպես հաղորդում է Daily Telegraphy-ը, այս անգամ լոնդոնցիները 27-ամյա Ռունիի համար կառաջարկեն 40 մլն ֆունտ: