«Չելսին» ակտիվացրել է բանակցությունները Մեյսոն Մաունտի հետ նոր պայմանագրի շուրջ՝ «Լիվերպուլից» իրենց կիսապաշտպանի նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին:
Մաունտը եղել է «Չելսիի» համակարգում վեց տարեկանից և եղել է «կապույտների» լավագույն խաղացողներից մեկը՝ 2019 թվականին առաջին թիմ մտնելուց հետո:
Այնուամենայնիվ, Մաունտին այժմ մնացել է ընդամենը մեկ ամբողջական տարի:
Ըստ The Guardian-ի՝ «Չելսին» բացարձակապես չի ցանկանում կորցնել Մաունտին և պատրաստ է իր աշակերտին նոր գործարքի առաջարկ անել: Այս մասին բանակցությունները վերսկսվել են։
Մեյսոնի շուրջ ստեղծված իրավիճակին ուշադիր հետևում է «Լիվերպուլը», որը կարող է գործի անցնել հաջորդ ամառ, եթե Մեյսոնը մինչ այդ չերկարաձգի իր պայամանագիրը «Չելսիի» հետ:
Աղբյուրը հավելում է, որ 24 ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրվում է նաև «Յուվենտուսը»։