«Միլան» տեղափոխվող Ֆերնանդո Տորրեսի փոխարեն «Չելսին» թիմ է հրավիրել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «կապույտներն» արդեն համաձայվել են 27-ամյա ֆրանսիացու համար վճարել պայմանագրով նախատեսված 8 մլն ֆունտ գումարը:
Անձամբ Ռեմին չի թաքցնում Չեմպիոնների Լիգայում հանդես գալու իր ցանկությունը, չնայած, որ ամառվա սկզբին առողջական խնդիրների պատճառով չկայացավ նրա տեղափոխությունը «Լիվերպուլ»:
Սակայն դա չի բացառում, որ Ռեմին կտեղափոխվի «Չելսի», թեկուզ՝ վարձավճարով, ինչպես որ դա եղավ անցած մրցաշրջանում, երբ Լոիկը հանդես եկավ «Նյուքասլում»՝ Պրեմիեր Լիգայի 26 խաղում դառնալով 14 գոլի հեղինակ: