«Չելսին» ցանկանում է ձեռք բերել հարձակվող Ժոաո Ֆելիքսին, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «կապույտների» կազմում։
Հունվարին տեղափոխվելով Ֆելիքսը «Չելսիի» կազմում ընդամենը երկու գոլ է խփել, սակայն Ժոաոն լավ է հարմարվել «կապույտների» թիմի հետ և թիմի ավելի հետևողական խաղացողներից է:
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, «Չելսին» «շատ գոհ է» Ֆելիքսից, իսկ Ժոաոն ինքը պատրաստ է երկարաձգել իր մնալը Սթեմֆորդ Բրիջում:
Կան մի շարք գործոններ, որոնք ազդում են Ֆելիքսի մշտական տեղափոխության վրա։ Առաջինն այն գինն է, որը «Ատլետիկոն» կխնդրի պորտուգալացի 23 ամյա ֆուտբոլիստի համար:
Պետք է նաև հիշել, որ «Չելսին» դեռ պետք է հիմնական գլխավոր մարզիչ գտնի: «Ազնվականները» պետք է իրականացնեն այդ ընտրությունը Ֆելիքսին գնելուց առաջ:
Վերջապես, հարցականի տակ է «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեի ապագան՝ կապված հարաբերությունների վատթարացման հետ, ում պատճառով Ֆելիքսը որոշել էր հեռանալ Մադրիդից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։