«Չելսին» դիմել է Մադրիդի «Ատլետիկոյին»՝ հարձակվող Ժոաո Ֆելիքսին ձեռք բերելու համար:
Հունվարին Մադրիդի «Ատլետիկոյից» վարձավճարով տեղափոխվելուց հետո Ֆելիքսը ընդամենը երեք գոլ է խփել «Չելսիի» կազմում, սակայն Ժոաոն լավ է համագործակցում «ազնվականների» հիմնական ֆուտբոլիստների հետ, և լոնդոնյան ակումբն այժմ ձգտում է պահել Ժոաոյին:
Ինչպես հայտնում է Evening Standard-ը, «Չելսին» արդեն կապի է դուրս եկել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, սակայն Լա Լիգան ներկայացնող ակումբը շարունակում է Ֆելիքսի համար պահանջել 88 մլն ֆունտ:
Եթե «Չելսին» չկարողանա իջեցնել Ֆելիքսի գինը, «Ատլետիկոն» պատրաստ է թույլ տալ «կապույտներին» երկարաձգել 23 ամյա պորտուգալացու վարձավճարը ամբողջ հաջորդ մրցաշրջանի համար՝ 16 միլիոն ֆունտ ստեռլինգով:
Բացի այդ, երկու ակումբները կարող են փորձել ընդգրկել «Չելսիի» խաղացողներից մեկին Ֆելիքսի գործարքում։ Մադրիդի «Ատլետիկոյի» կողմից հետաքրքրություն կա պաշտպան Մարկ Կուկարելիեայի և հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի նկատմամբ: