Անգլիական երկու գրանդ ակումբներ՝ «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» ամռանը կփորձեն ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Այս մասին հաղորդում է բրիտանական Mirror պարբերականը: Աղբյուրը հայտնում է, որ այս ակումբները վաղուց են հետևում Մխիթարյանի խաղին:
Mirror-ը նաև մեջբերել է Մխիթարյանի խոսքերը, «Յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է խաղալ և գոլի հեղինակ դառնալ ուժեղագույն ակումբում: Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի ամռանը տեղափոխվեմ այլ ակումբ»:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը այս պահին խփած 19 գնդակով գլխավորում է ուկրաինական պերմիեր լիգայի ռմբարկուների ցուցակը: