• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» 25 մլն ֆունտ կվաստակի Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցության համար

«Չելսին» առնվազն 25 մլն ֆունտ կվաստակի 2025 թվականին Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելուց։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն նախօրեին հայտարարել էր Աշխարհի ակումբային առաջնության ձևաչափի փոփոխությունների մասին, որոնց մասնակիցների թիվը կհասցվի 32-ի:

Այս 32 թիմերը կբաժանվեն ութ խմբերի, որոնցից յուրաքանչյուրը երկու ակումբ կուղարկի փլեյ-օֆֆ՝ ազգային հավաքականների համար նախատեսված աշխարհի հերթական առաջնության նման:

Այսպիսով՝ լինելով Չեմպիոնների լիգայի վերջին չորս տարիների (2021) հաղթողներից մեկը՝ «Չելսին» երաշխավորել է իր տեղը 2025 թվականին Աշխարհի ակումբային առաջնությունում։

«Կապույտների» համար սա լրացուցիչ հնարավորություն կլինի ոչ միայն գավաթ նվաճելու, այլև մեծ գումար վաստակելու, քանի որ ՖԻՖԱ-ն առատաձեռն մրցանակային ֆոնդ է տրամադրում աշխարհի ակումբային առաջնության մասնակիցներին:

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «Չելսին» կստանա 25 մլն ֆունտ ստեռլինգ պարզապես աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու համար, և նույնիսկ ավելին, եթե դուրս գա խմբից:

ՖԻՖԱ-ն արդեն հաստատել է, որ 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունը տեղի կունենա ամռանը, սակայն վայրը դեռ որոշված ​​չէ։

Հետաքրքիր փաստեր