Չելսիի անհաջող հանդիպումների արդյունքում, որպես հետևանք, սկսեցին տարբեր տեսակի խոսակցություններ ակումբում Ֆրենկ Լեմպարդի ապագայի մասին։ Կհեռացնի արդյո՞ք Ռոման Աբրամովիչը թիմի լեգենդին, թե՞ ոչ։ Այս հարցի այո և ոչ պատասխանները ունեն իրենց տրամաբանական հիմնավորումները։
Մի կողմից, եթե մարզչի ղեկը վստահում ես անփորձ մարզչի, ուրեմն պետք է հասկանաս, որ հնարավոր է անհաջող, նույնիսկ շատ անհաջող ժամանակշրջան ու պետք է վստահես ու սպասես, մյուս կողմից մենք գիտենք, որ Ռոման Աբրամովիչը հենց մրցաշրջանի ընթացքում հեռացրել է ԱԱ-ի չեմպիոն Սկոլարիին, Եվրոպայի Լիգա հաղթած Վիլաշ Բոաշին, ՉԼ-ն հաղթած Դի Մատեոյին, Պրեմիեր լիգան եռակի հաղթած Ժոզե Մոուրինյուին, այնպես որ, այստեղ դժվար է հույս դնել առողջ բանականության վրա, բայց մենք կփորձենք վերլուծել Չելսիի առկա խնդիրները, ու քանի որ լոնդոնյան ակումբը զբաղեցնում է ԱՊԼ-ում 9-րդ հորիզոբնականը, ինքնընստինքյան հարցեր են առաջանում Ֆրենկ Լեմպարդի ապագայի մասով։
Դարպասապահի հարցը լուծված չէ
Այո, այո, դուք ճիշտ հասկացաք, Չելսիում դարպասապահի խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Անցյալ մրցաշրջանում Լեմպարդի թիմի հիմնական խնդիրներից մեկը դա դարպասապահի դիրքն էր։ Չելսին բաց էր թողել 54 գնդակ 2019/2020 մրցաշրջանում, բայց ըստ xGA-ի ցուցանիշը 41 էր (expected goals againist- ակնկալվող բաց թողած գոլեր), սա ամենամեծ տարբերությունն էր ԱՊԼ-ում։ Նման վատ վիճակագրոթյունը կապում էին Կեպայի անհաջող խաղի հետ։
Լեմպարդը ամեն կերպ փորձում էր նոր դարպասապահ հրավիրել Չելսի, հատկապես, երբ մրցաշրջանի սկզբում էլ Կեպայի անվստահ խաղը շարունակվում էր։
Էդուարդ Մենդիի տրանսֆերը գնեցին ֆրանսիական Ռեննից, սկզբում թվում էր՝ նոր դարպասպահը կտրուկ լավացրել է իրավիճակը․ Չելսին հինգ խաղ անընդմեջ անառիկ պահեց իր դարպասը, ի դեպ, առաջին անգամ վերջին տասնամյակում։ Բայց այս ամենի ընթացքում զգացնել էր տալիս դարպասապահի սխալ դարպասից դուրս գալը, եթե նման երկու դեպքերից հետո նա խուսափեց պատժից, ապա Լիդսի հետ խաղում Պատրիկ Բեմֆորդը չներեց ֆրանսիացուն։ Հետո հետևեց Էվերտոնի հետ հանդիպումը 0-1 պարտություն, հաջորդը Լյակազետին փոխանցումն էր Արսենալի հետ խաղում, որտեղ հենց դարպասապահն էլ ուղղեց իր սխալը։
Ընդհանուր առմամբ վիճակագրությունը այդքան էլ համոզիչ չէ․ Իհարկե Կեպայից հաջող է Մենդին կատարում իր պարտականությունը, բայց նրա վիճակագրությունը միջինի մոտ են. օրինակ xGOT-ով (expected goals on target – դարպասին հարվածների հետևանքով ակնկալվող գոլեր, հաշվի է առնվում հարվածի դիրքը,) Մենդին բաց է թողել 10 գնդակ, բայց ըստ xGOT-ի պետք է բաց թողեր 9,3 գնդակ։ Նա զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը ԱՊԼ-ի դարպասապահների մեջ
Սա իհարկե աղետալի չէ, բայց Չելսիի պարագայում ավելին է պետք, քանի որ ակումբում դարպասապահի դիրքից զատ կան նաև այլ խնդիրներ։
Ֆրենկ, միայն Կանտեով կենտրոնը չես փակի
Մանչեսթեր Սիթիից կրած պարտությունից հետո 1-3, Լեմպարդը հայտարարեց, որ ֆուտբոլում այդպես է ու պետք չէ մոռանալ․ որ Չելսին վերջերս 16 խաղերից անպարտելության շարք է ունեցել։ Իհարկե մարզիչը իրավացի է, բայց այդ խաղացանկը բաղկացած է եղել Քրիստալ Պելաս, Բարնլի, Շեֆֆիլդ Յ․, Նյուքասլ, Լիդս թիմերից, որոնք գտնվում են աղյուսակի երկրորդ հատվածում։ Նույն ժամանակաշրջանում Չելսին խաղացել է ոչ-ոքի Մանրեսթեր Յունայթեդի ու Տոտտենհեմի հետ։
Երբ Լեմպարդի Չելսին խաղում է 4-3-3 տակտիկական սխեմայով լայնածավալ աշխատանքը մնում է հիմնականում Կանտեի ուսերին, քանի որ մարզիչը չի հասունացրել Չելսիում դերերի բաշխումը, հաճախ ֆուտբոլիստները կորցնում են իրենց դիրքերը, հատկապես այն հստակ երևում է պրեսինգի ժամանակ․ եկեք տեսնենք օրինակներով․ Լիվերպուլի դեմ խաղում Ալիսսոնը գնդակը փոխանցում է ազատության մեջ գտնվող Հենդերսոնին, ընդ որում, դրապասապահի վրա նույնպես ճնշում չկա
Հենդերսոնը ազատ շրջվում է ու նրա շուրջը հայնտնվում են անմիջապես Կանտեն, Կովաչիչը և Ժորժինյոն, բայց նրանք ակնհայտորեն չեն հասցնում, ու Լիվերպուլի ավագը հասցնում է փոխանցում կատարել՝ թողնելով ձեռնունայն անմիջապես կենտրոնական գոտու երեք խաղացողների
Գնդակը ստանում է Մանեն կիսապաշտպանական գծին թողնելով թիկունքում, միայն Կանտեն է ամեն ձևով փորձում վերադառնալ, բայց Լիվերպուլի ֆուտբոլիստը շատ տարբերակներ ունի գրոհը զարգացնելու
Մեկ այլ օրինակ Արսենալի հետ հանդիպումից․ սա այն դրվագն է, երբ Սական հաշիվը դարձրեց 3-0։ Տեսեք, կրկին նույն խնդիրը պրեսինգի ժամանակ, Ջական գնդակը ստանում է Հոլդինգից, Մաունտը փորձում է ճնշում գործադրել, բայց չի հասցնում
Վերջին հանդիպումը Մանչեսթեր Սիթիի հետ նույն պատմության շարունակությունն է․ սա առաջին գոլային գրոհի սկիզբն է ․․․
․․․ ու շարունակությունը
Հարձակման խնդիրները․ Վեռներ
Լեմպարդի խնդիրը էլ ավելի մեծ է, քանի որ Չելսիի հարձակվողությունն էլ արդյունավետությամբ աչքի չի ընկնում։ Այս խնդրի մարմնավորումը Տիմո Վեռներն է ։
Իրականում նա այդքան էլ հեռու չէ արդյունավետությունից․ գերմանացին միայն հինգ անգամ արդեն կարողացել է հարվածել դարպասաձողերին, այս առումով նա լավագույն դժբախտն է Պրեմիեր Լիգայում։ Ուղղակի Լեմպարդի Չելսիում, որը սիրում է գնդակ պահել, միայն եզրափակելը հարձակվողի համար շատ քիչ է, նա նաև պետք է կարողանա գնդակ պահել։ Լայպցիգում Վեռները Խաղը սկսոում էր եզրում, բայց հիմնականում տեղափոխվում էր հարձակման կենտրոն, իսկ Չելսիում այդպես չէ, նա խաղը հիմնականում սկսում ու անցկացնում է եզրում։ Ահա Տիմոյի Լայպցիգում անցկացրած ժամանակշրջանը 2019/2020 մրցաշրջանը ըստ խաղային դիրք %-ով․․․
․․․ և Չելսում, տարբերությունը ակներև է, այնպես չէ՞
Խաղային նման դիրքը Տիմո Վեռների վատ արդյունավետության հիմնական խնդիրն է, ինչպես տեսանք հսկայական տարբերություն կա Չելսիում ու լայպցիգում հարձակվողի խաղային դիրքերի միջև։
Այս ամենից զատ, անցյալ մրցաշրջանի Լայպցիգում ի տարբերություն այս մրցաշրջանի Չելսիի ավելի շատ էին տեղաշարժերը, ազատ գոտիների որոնումը; Վեռները հաճախ ազատ էր իր տեղաշարժի մեջ, նա կարող էր մեկնարկել խաղադաշտի ցանկացած հատվածից՝ գնդակը ստանալով խորքից, Չելսիում նման բան չկա․ ահա ևս երկու օրինակ Լայպցիգյան կարիերայի․․․
․․․ և Չելսիի
Այս օրինակներով պարզ երևում է, որ Վեռները սահմանափակված է տեղաշարժերում, կամ, որ նույնպես ճիշտ կլինի ասել՝ Չելսին չունի հստակ ձեռագիր, կոնցեպցիա։ Չելսիի այժմյան կազմը լայն հնարավարություններ է ստեղծում ստեղծագործելու համար, բայց Լեմպարդը կարծես ընտրություն է կատարում այն ֆուտբոլսիտների օգտին, ովքեր ավելի լավ են գնդակով, քան առանց դրա։
Ֆրենկ Լեմպարդը իր թիմում հավաքագրել է հարուստ ֆուտբոլային ինտելեկտով խաղացողների, բայց, չգիտես ինչու, խաղում է լրիվ այլ ֆուտբոլ։
։
Վիճակագրական տվյալները OPTA-ից, Stats Perform-ից
Կարեն Պողոսյան