Պրմիեր Լիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» կհյուրընկալի «Արսենալին»:
Լոնդոնյան այս երկու ակումբները միակն են առաջնությունում, որ ընթացիկ մրցաշրջանում չեն ճաշակել պարտության դառնությունը: Սակայն եթե «Չելսին» ընդամենը մեկ անգամ է ոչ ոքի խաղացել և այժմ վաստակած 16 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, ապա «Արսենալը» երկու հաղթանակ է տարել և չորս անգամ ոչ ոքի է ավարտել իր խաղերը:
Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 182 անգամ և առավելությունը «զինագործների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 71-ում, 58 անգամ ուժեղ են գտնվել «կապույտները», իսկ 53 խաղում գրանցվել է խաղաղ ելք:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 17:05-ին:
Մեր կանխատեսումը՝ 3:2