Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր Ժոզե Մոուրինյոյի սաները կհյուրընկալեն գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հաղթանակը «Չելսիին» հնարավորություն կտա պահպանել առաջատար «Արսենալի» նկատմամբ 2 միավորի տարբերությունը, իսկ «Յունայթեդը»՝ «Տոտտենհեմի» պարտութայն դեպքում կարող բարելավել դիրքը մրցաշարային աղյուսակում:
Թիմերն այս հանդիպմանն են մոտեցել հաղթանակներով: «Չելսին» հյուրընկալվելիս 0:2 հաշվով հաղթեց «Հալլ Սիթիին», իսկ «Յունայթեդը» սեփական հարկի տակ նույն հաշվով առավելության հասավ «Սուոնսի Սիթիի» նկատմամբ:
Անգլիական այս երկու գրանդների դիմակայությունը միշտ անզիջում և դիտարժան է ստացվել: Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 170 անգամ և առավելությունը մանչեսթերցիների կողմն է, ովքեր հաղթել են 72 խաղում: 51 խաղում գրանցվել է խաղաղ ելք և միայն 47-ում են ուժեղ գտնվել «կապույտները»:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:1: