Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր առաջատար «Չելսին» կհյուրընկալի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:
«Չելսին» ընդամենը երկու պարտությամբ վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրա այսօրվա մրցակից «քաղաքայինները» 5 միավոր պակաս ունեն: Այս մրցաշրջանի առաջին փուլում թիմերի հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Ընդհանուր առմամբ այս երկու ակումբները հանդիպել են 149 անգամ և առավելությունը «կապույտների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 61-ում: 50 անգամ ուժեղ են գտնվել մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստները, իսկ 38 խաղում գրանցվել է խաղաղ ելք:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 21:30-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:1: