Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր առաջատար «Չելսին» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Ազնվականները» կարևոր խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տարան: Հանդիպման միակ և «Չելսիի» համար հաղթական գնդակը 38-րդ րոպեին խփեց բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը:
Այս հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյոյի սաները՝ վաստակած 76 միավորով կշարունակեն միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլ. Ազար՝ 38ր: