Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր առաջատար «Չելսին» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»:
Այս մրցաշրջանի առաջին խաղում գրանցվել էր խաղաղ ելք: Այս անգամ էլ թիմերը ոչ ոքի խաղացին և կրկին փոխանակվելով մեկական գոլով:
Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեց Լոիկ Ռեմին, իսկ «քաղաքայինների» պատասխան գնդակը 45-րդ րոպեին խփեց Դավիդ Սիլվան:
Գոլեր. Ռեմի՝ 41ր, Սիլվա՝ 45ր: