Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։
Հանդիպման մեկնարկից 4 րոպե հետո «Չելսին» առաջ անցավ հաշվի մեջ, սակայն դա միակ բանն էր, որ Ժոզե Մոուրինյոյի թիմը կարողացավ անել «Սթեմֆորդ Բրիջում»։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին Ֆիլիպե Կոուտինյոն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ երկրորդ խաղակեսում նա դարձավ դուբլի հեղինակ։ «Կարմիրների» երրորդ գոլն էլ խփեց Կրիստիան Բենտեկեն։
Այս վստահ հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը՝ վաստակած 17 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ռամիրես՝ 4ր, Կոուտինյո՝ 45ր, 74ր, Բենտեկե՝ 83ր։