Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում առաջատար «Չելսին» հյուրընկալել էր 18-րդ հորիզոնականում գտնվող «Հալլ Սիթիին»:
«Ազնվականները» վստահ հաղթանակ տարան «վագրերի» նկատմամբ: Ժոզե Մոուրինյոյի թիմից գոլերի հեղինակ դարձան Էդեն Ազարը և Դիեգո Կոստան:
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 39 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Ազար՝ 7ր, Կոստա՝ 68ր: