Պրեմեիր Լիգայի 35-րդ տուրում «Չելսին» հյուրընկալեց մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում գտնվող «Սուոնսի Սիթիին»:
Հանդիպման հաշիվը 43-րդ րոպեին բացեց բրազիլիացի կիասապաշտպան Օսկարը, իսկ 45-րդ րոպեին փոխարինման մտած Ֆրենկ Լեմպարդը անվրեպ իրացնելով 11 մետրանոցը՝ հաշիվը դարձրեց 2:0:
Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ: «Չելսին» հաղթեց 2:0 հաշվով և միավորների քանակը հասցրեց 65-ի:
Գոլեր. Օսկար՝ 43ր, Լեմպարդ՝ 45ր (11մ)