Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում առաջատար «Չելսին» հյուրընկալել էր «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»: Ժոզե Մոուրինյոյի սաները տարան հերթական հաղթանակը:
Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց «կապույտների» լավագույն ռմբարկու Դիեգո Կոստան, իսկ դաշտի տերերի առավելությունը 25-րդ րոպեին կրկնապատկեց Էդեն Ազարը:
«Չելսին» հաղթեց 2:0 հաշվով և վաստակած 32 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Կոստա՝ 11ր, Ազար՝ 25ր: