Այսօր Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում «Չելսին» հյուրընկալեց «Աստոն Վիլլային», որն առաջին տուրում հաղթանակի հասավ «Արսենալի» նկատմամբ:
Երրորդ տուրի այս հանդիպումը տեղափոխվել էր «Չելսիի» խաղային խիտ գրաֆիկի պատճառով:
Խաղի հաշիվը բացվեց 6-րդ րոպեին: Ինքնագոլի հեղինակ դարձավ Անտոնիո Լունան: Առաջին խաղակեսի ավարտից վայրկյաններ առաջ Կրիստիան Բենտեկեն հավասարեցրեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում «կապույտների» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը խփեց «Չելսիի» հաղթական գնդակը:
Գոլեր․ Լունա՝ 6ր (ինքն․), Բենտեկե՝ 45ր, Իվանովիչ՝ 73ր