Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում առաջատար «Չելսին» լոնդոնյան դերբիում ընդունել էր «Քուինս Պարկ Ռեյնջերսին»:
Ժոզե Մոուրինյոյի սաները հերթական հաղթանակը տարան՝ պահպանելով տեղը առաջին հորիզոնականում: Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց Օսկարը: Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը, սակայն 75-րդ րոպեին Էդեն Ազարը խփեց «կապույտների» հաղթական գնդակը:
Գոլեր. Օսկար՝ 32ր, Օսթին՝ 62ր, Ազար՝ 75ր: